ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013 թվականին իրականացված «Հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013 թվականին իրականացված «Հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները
07.05.2014 | 11:57

Մայիսի 7-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հարկային բարեփոխումների ծրագիրը ներկայացրեց 2013 թվականին իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) հայաստանյան կենտրոնը 2013-ի սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1,448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն և անհատ ձեռներեց: Նախաձեռնության նպատակն էր իրականացնել ելակետային գնահատում Հայաստանում հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների և հարկ վճարողների միջև հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ:

Միջոցառմանը, որի նպատակն էր բարելավել Հայաստանում հարկային համակարգի վերաբերյալ ընկալումները և խթանել արդյունավետ քննարկում, ներկա էին ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու միջազգային գործակալությունների ներկայացուցիչներ, անկախ հետազոտողներ:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը իր ելույթի խոսքում նշեց, որ իրականացված հենանշային հետազոտությունը կարևոր դեր կխաղա պետական–մասնավոր հատվածի միջև երկխոսության խթանման, հարկային համակարգի նկատմամբ փոխվստահությունը և հանրության կողմից վստահությունը ամրապնդելու, ինչպես նաև կամավոր օրինապահության մշակույթը խրախուսելու գործում՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական աճի: «ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել Հայաստանի հարկային համակարգի թափանցիկության և արդյունավետության բարելավման աշխատանքներին: Հուսով ենք, որ հետազոտությունը կկատարվի ամեն տարի՝ արձանագրելու ՀՀ հարկային համակարգի առաջընթացը, և որ այն կօժանդակի պետական մարմիններին հետագայում բարեփոխումներ իրականացնել հարկային քաղաքականության և հարկային վարչարարության ոլորտներում», - ասել է տիկին Հիլիարդը:
ՀՌԿԿ-ի ծրագրերի համակարգող Լուսինե Զաքարյանը ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքները, որից մասնակիցներն հնարավորություն ունեցան քննարկել ոլորտին առնչվող խնդիրները՝ կառավարության ներկայացուցիչների հետ:
Հետազոտությունը հասանելի կլինի հանրությանը ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնի կայքում` crrc.am:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ